Ամպեր կամ երկինք նկարելիս մենք միշտ ընտրում ենք կապույտ կամ երկնագույն մատիտներ։ Ճիշտ է, երբ նայում ենք վերև, երկինքը ծովի պես կապույտ է երևում, և մեր մտքով չի էլ անցնում, որ այդ կապույտի տակ թաքնված են բազմաթիվ այլ գույներ։ Դե ուրեմն, ճիշտ ժամանակն է իմանալու` ինչու է երկինքը կապույտ։
Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով։ Այն օդը, որը մենք շնչում ենք իր մեջ պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթու գազ, մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներ։ Երբ արևն արձակում է իր շողերը, օդը՝ իր մեջ կուտակած այդ գազերի շնորհիվ տարբեր երանգներ է ստանում՝ սպիտակից մինչև կարմիր, կարմիրից էլ մինչև նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն…
Եվ ահա, երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով, օդի մասնիկները շաղ են տալիս այդ բոլոր գույները, իսկ առավել շատ, նրա մանուշակագույն, կապույտ և երկնագույն մասերը, այդ պատճառով էլ երկինքը գունավորվում է երկնագույնով։
Պարզվում է, որ արևի ճառագայթներն են ներկում օդը մեր գլխավերևում։ Իսկ երբ արևը հեռանում է ու իր տեղը ժամանակավորապես զիջում է լուսնին, երկինքը սև է երևում: Պատճառն այն է, որ լուսինը չի կարող արևի պես ճառագայթներ արձակել։
Հարցեր և առաջադրանքներ
1․ Դուրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.
2․ Ի՞նչ գույն ունի երկինքը:
3․ Ի՞նչ է պարունակում օդը, որը մենք շնչում ենք:
4․ Գրի՛ր տրված բառերի հականիշ (հակառակ իմաստ) բառերը.
Վերև-
սպիտակ-
հաստ-
հեռանալ-
5․ Ի՞նչ կուզեիր, որ երկնքից թափվեր (Տեղադրի՛ր քո բլոգում):
6․ Փորձի՛ր բացատրել, թե ինչու է երկինքը կապույտ:
Ինչո՞ւ է երկինքը կապույտ
Տեղեկատվական